Մերձավոր Արևելք

Մերցի կառավարությունը թույլատրել է գրեթե 4 միլիոն եվրոյի սպառազինությունների արտահանումն Իսրայել

1 րոպեի ընթերցում

Մերցի կառավարությունը թույլատրել է գրեթե 4 միլիոն եվրոյի սպառազինությունների արտահանումն Իսրայել

Գերմանիայի նոր կառավարությունը՝ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ, իշխանության գալու պահից հավանություն է տվել գրեթե 4 միլիոն եվրոյի սպառազինությունների արտահանմանն Իսրայել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: 

Նշվում է, որ ըստ DPA գործակալության՝ երկրի էկոնոմիկայի նախարարությունն այս տվյալները ներկայացրել է Բունդեսթագում Ձախ կուսակցության խմբակցությունից պատգամավոր Դեզիրե Բեքերի հարցմանն ի պատասխան: 

Մայիսի 7-ից մինչև հունիսի 10-ն ընկած ժամանակաշրջանում թույլատրվել են ընդհանուր առմամբ 3,986 միլիոն եվրոյի զենքի մատակարարումներ հրեական պետությանը: Այսպիսով, Գերմանիայի կառավարությունը վերջին ժամանակներս առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարել է Իսրայել զենքի արտահանման ծավալների մասին: Ավելի վաղ նախարարների կաբինետը վկայակոչել էր զենքի արտահանման վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը:

Գազայի հատվածում ստեղծված իրադրության կապակցությամբ Գերմանիայում ավելի ու ավելի բարձր են հնչում Իսրայելին սպառազինությունների մատակարարումների նկատմամբ էմբարգո սահմանելու կոչերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում