Իրան

Թրամփը Նեթանյահուին հորդորել է շարունակել Իրանի դեմ ռազմական գործողությունները

1 րոպեի ընթերցում

Թրամփը Նեթանյահուին հորդորել է շարունակել Իրանի դեմ ռազմական գործողությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վերջին հեռախոսազրույցի ընթացքում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին հորդորել է շարունակել Իրանի դեմ ռազմական գործողությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թրամփը նշել է Սպիտակ տան մերձակայքում լրագրողների հետ զրույցում։

Հարցին, թե ինչ է փոխանցել Նեթանյահուին հեռախոսազրույցի ընթացքում, Թրամփը կարճ պատասխանել է. «Շարունակեք»:

Թրամփը նաև նշել է, որ Նեթանյահուն լավ մարդ է, որը լավ է կատարում իր աշխատանքը, սակայն, ըստ նրա, Իսրայելն անարդար է վարվել Նեթանյահուի հետ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում