Իրան

Իրանի բանակցային պատվիրակությունը ժամանել է Օման․ Reuters

1 րոպեի ընթերցում

Իրանի բանակցային պատվիրակությունը ժամանել է Օման․ Reuters

Իրանի բանակցային պատվիրակությունը ժամանել է Օման՝ Իրանի և Իսրայելի միջև լարվածության թուլացման և ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների մեկնարկի նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Reuters գործակալությունը։

Իրանական և տարածաշրջանային աղբյուրների փոխանցմամբ՝ Թեհրանը դիմել է Քաթարին, Սաուդյան Արաբիային և Օմանին, որպեսզի այդ երկրները միջնորդեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններ սկսել՝ ակնկալելով, որ Վաշինգտոնը ճնշում կգործադրի Իսրայելի վրա՝ հրադադարի հասնելու նպատակով։ Իրանական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել ցուցաբերել ճկունություն միջուկային բանակցությունների ընթացքում։

Աղբյուրների տեղեկացմամբ՝ Պարսից ծոցի երկրների առաջնորդներն ու դիվանագետները վերջին հանգստյան օրերին ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրել Թեհրանի, Վաշինգտոնի և մի շարք այլ շահագրգիռ կողմերի հետ՝ փորձելով զսպել հնարավոր սրացումը և կանխել Իրանի ու Իսրայելի միջև հակամարտության հետագա զարգացումը։

Իրանական մեկ այլ աղբյուր Reuters-ին հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է գնալ զիջումների՝ պայմանով, որ հաջողվի հասնել հրադադարի։ Պարսից ծոցի մեկ այլ աղբյուր էլ մտահոգություն է հայտնել, որ հակամարտությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում