Իրավունք

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Պիցցա Տաշիր»-ի ևս 3 մասնաճյուղի արտադրական գործունեությունը. հայտնաբերվել են խախտումներ

3 րոպեի ընթերցում

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Պիցցա Տաշիր»-ի ևս 3 մասնաճյուղի արտադրական գործունեությունը. հայտնաբերվել են խախտումներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները «Պիցցա Տաշիր» ընկերությանում իրականացրած վերահսկողության ընթացքում մի քանի մասնաճյուղերում հայտնաբերել են խախտումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից՝ տեղեկացնելով, որ տվյալ մասնաճյուղերի արտադրական գործունեությունը կասեցվել է: 

Ընկերության Երևանի Տերյան 69 հասցեում գործող մասնաճյուղում իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերել են սահմանված սանիտարահիգիենիկ նորմի խախտում, մանավորապես՝ առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը:

Երևանի Իսահակյան 22 հասցեում գործող մասնաճյուղում հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝ հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից, առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը: Նույն մասնաճյուղում սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի ունեցել հարթ-նորոգ մակերես: 

Երևանի Մաշտոցի 50 հասցեում գործող մասնաճյուղում իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:

Հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից, առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը: Սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի ունեցել հարթ-նորոգ մակերես: Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթների մի մասը եղել է ոչ նորոգ, պատրաստված չի եղել հարթ, մաքրվող, կոռոզիայի չենթարկվող, ախտահանվող նյութերից:

ՍԱՏՄ-ն սահմանել է ժամկետ՝ վերոնշյալ բոլոր մասնաճյուղերում խախտումները վերացնելու համար:

Հունիսի 11-ին ՍԱՏՄ-ն հայտարարել էր «Պիցցա Տաշիր» ընկերությանը պատկանող ևս մեկ՝ Երևանի Էրեբունի փ․ 17/1 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտի աշխատանքի կասեցման մասին: Նշվում էր, որ աղցանների մեջ մանրէներ էին հայտնաբերվել: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում