Հայաստան

Վարչապետը «Կրթվելը նորաձև է» արշավին մասնակցելն իր գործունեության չափազանց կարևոր մաս է համարում

1 րոպեի ընթերցում

Վարչապետը «Կրթվելը նորաձև է» արշավին մասնակցելն իր գործունեության չափազանց կարևոր մաս է համարում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր գործունեության չափազանց կարևոր է մաս է համարում այն, ինչն ինքն անում է «Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետն ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ է «Կրթվելը նորաձև է» արշավը ֆինանսավորվում պետբյուջեից: 

«Դա ՀՀ քաղաքացիների հետ, մեր ժողովրդի հետ խոսակցություն է հանգիստ, դահլիճային պայմաններում: Դա ՀՀ վարչապետի գործունեության մի մաս է, և ՀՀ վարչապետի գործունեությունը չի կարող ֆինանսավորվել այլ աղբյուրից, բացի Հայաստանի պետական բյուջեից։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել՝ այն հանդիպումներին, որտեղ ես՝ ՀՀ վարչապետս, չեմ մասնակցում, դրանք պետական բյուջեից չեն ֆինանսավորվում»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում