Միացյալ Նահանգներ

Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը

1 րոպեի ընթերցում

Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը

ԱՄՆ դաշնային դատավոր Մյոնգ Ջունը արգելել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին ազատել Կրթության նախարարության հազարավոր աշխատակիցների՝ վճռելով, որ այդ քայլը միտված էր առանց Կոնգրեսի հաստատման ամբողջ նախարարության լուծարմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Politico-ն

Դատավորը մերժել է վարչակազմի այն պնդումը, թե աշխատակիցների կրճատումները՝ որոնք հայտարարվել էին մարտին, ուղղված էին «արդյունավետության բարձրացմանը»։ Ըստ դատավոր Ջունի՝ այդ գործողությունները լրջորեն խաթարել են կրթական ծառայությունների մատուցումը՝ ուսանողների, ընտանիքների և համակարգի արդյունավետության համար, դարձնելով աշխատանքային գործընթացը ավելի քիչ արդյունավետ։

Դատավորը նշել է, որ նման լայնածավալ կրճատումները ավելի շատ նման էին նախագահ Թրամփի նախընտրական խոստումը կատարելու փորձին՝ Կրթության նախարարությունը ամբողջությամբ լուծարելու ուղղությամբ, ինչը, ըստ նրա, անօրինական կլիներ առանց Կոնգրեսի հաստատման։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում