Աշխարհ

ԵՄ-ն հարկ կսահմանի առցանց գնվող ապրանքների համար

1 րոպեի ընթերցում

Summer Beach Holiday Online Shopping Concept
Summer Beach Holiday Online Shopping Concept

Եվրամիությունը (ԵՄ) նախատեսում է հարկել այն ապրանքները, որոնք պատվիրված են առցանց և ներմուծվում են երրորդ երկրներից, հիմնականում՝ Չինաստանից: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Financial Times-ը:

Այդուհանդերձ ԵՄ-ի առաջարկած նախագծում չի նշվում տուրքի չափը, սակայն եվրոպացի պաշտոնյաները ենթադրում են, որ այն կկազմի մոտ 2 եվրո մեկ ծանրոցի համար։ Գումարի մի մասը կգնա մաքսային ծախսերը հոգալու համար, մյուս մասը կուղղվի ԵՄ բյուջե։ Ենթադրվում է, որ տվյալ նախաձեռնությունը կարող է տարեկան միլիարդավոր եվրոներ բերել:

Ամեն տարի 4,6 միլիարդ եվրոյի ապրանքները, որոնք պատվիրված են քաղաքացիների կողմից առցանց, ներմուծվում են ԵՄ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում