Աշխարհ

Կիևն ու Պրահան պայմանավորվել են ուկրաինացի օդաչուներին վերապատրաստել F-16-ի համար

1 րոպեի ընթերցում

Կիևն ու Պրահան պայմանավորվել են ուկրաինացի օդաչուներին վերապատրաստել F-16-ի համար

Ուկրաինան և Չեխիան պայմանավորվել են համագործակցել F-16 կործանիչների համար ուկրաինացի օդաչուների պատրաստման հարցում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ ասել էր, որ Կիևը և Պրահան բանակցում են F-16 կործանիչների օդաչուների պատրաստման համատեղ դպրոցի ստեղծման շուրջ, որը տեղակայված կլինի Ուկրաինայի սահմաններից դուրս։

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Շմիգալի և Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի հետ հանդիպման ժամանակ։

«Ուկրաինան և Չեխիան մտադիր են ուժեղացնել երկու երկրների պաշտպանական արդյունաբերության ինտեգրումը»,- ասել է Շմիգալը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում