Աշխարհ

Լեհաստանի նախագահի թեկնածուները խնդրել են ստորագրել Ուկրաինայի և ԵՄ-ի վերաբերյալ հռչակագիրը

2 րոպեի ընթերցում

Լեհաստանի նախագահի թեկնածուները խնդրել են ստորագրել Ուկրաինայի և ԵՄ-ի վերաբերյալ հռչակագիրը

Ազգայնականների և եվրոսկեպտիկների կոալիցիայի թեկնածու Սլավոմիր Մենտցենը, ով դուրս է մնացել Լեհաստանում նախագահական մրցապայքարից, պահանջում է, որ երկրորդ փուլ անցած թեկնածուները ստորագրեն Ուկրաինայի, ԵՄ-ի, զենքի և հարկերի մասին հռչակագիրը: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Նախագահական ընտրությունների առաջին փուլում, որը տեղի է ունեցել անցած կիրակի, Ռաֆալ Չասկովսկին ստացել է ձայների 31,36 տոկոսը, իսկ ընդդիմադիր թեկնածու Կարոլ Նավրոցկին՝ 29,54 տոկոսը։ Երկուսն էլ անցել են երկրորդ փուլ, որը կկայանա հունիսի 1-ին: Մենտցենը չանցավ երկրորդ փուլ՝ զբաղեցնելով երրորդ տեղը՝ հավաքելով ձայների 14,81%-ը:

«Իմ գնահատմամբ՝ իմ ընտրողները շատ խելացի մարդիկ են, ինչի մասին է վկայում այն, որ նրանք քվեարկել են իմ օգտին, հետևաբար երկրորդ փուլ անցած երկու թեկնածուներին հրավիրել եմ իմ YouTube-ի ալիքով զրույցի», - ասել է Մենտցենը լրագրողներին:

Նրա խոսքով՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում և՛ Նավրոցկին, և՛ Չասկովսկին չկարողացան ուշադրություն դարձնել շատ հարցերի վրա, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում Մենտցենի ընտրողների համար, օրինակ՝ զենք ունենալու իրավունքը, ինչպես նաև Ուկրաինայի ու ԵՄ-ի մասին հռչակագիրը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում