Աշխարհ

Իսպանիայի մի մասը մնացել է առանց ինտերնետի և հեռախոսային կապի

1 րոպեի ընթերցում

Իսպանիայի մի մասը մնացել է առանց ինտերնետի և հեռախոսային կապի

Իսպանիայի մի քանի շրջաններ մնացել են առանց ֆիքսված կապի և ինտերնետի՝ խոշորագույն Telefónica հեռահաղորդակցական ընկերության ցանցում տեխնիկական խափանման պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Antena 3 հեռուստաալիքը։

Կապի խափանումն արձանագրվել է Բասկերի երկրում, Վալենսիայում, Արագոնում և Էքստրեմադուրայում: Ինչպես պարզաբանել է օպերատորը, վթարի պատճառը ցանցի արդիականացման աշխատանքներն են եղել, որոնց ընթացքում տեղի է ունեցել տեխնիկական խափանում։

«Առաջին պահից միջադեպերի կառավարման կոմիտեն ակտիվացել է, տուժած հանգույցները մեկուսացվել են, և մասնագետները ժամանել են վթարի վայրեր», - հեռուստաալիքին ասել է Telefónica-ի գործառնությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրեն Սերխիո Սանչեսը:

Նշվում է, որ հեռախոսագծերն ու ինտերնետն արդեն վերականգնվել են, բացառությամբ առանձին դեպքերի։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում