Միացյալ Նահանգներ

Համապատասխան պայմանավորվածությունների պարագայում Պուտինը հնարավոր է համարել հրադադարն Ուկրաինայում

1 րոպեի ընթերցում

Համապատասխան պայմանավորվածությունների պարագայում Պուտինը հնարավոր է համարել հրադադարն Ուկրաինայում

Ուկրաինայում որոշակի ժամանակահատվածով հրադադար հնարավոր է, եթե համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերվեն։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք համաձայնության եկանք Միացյալ Նահանգների նախագահի հետ, որ Ռուսաստանը կառաջարկի և պատրաստ է ուկրաինական կողմի հետ համագործակցել հնարավոր ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի շուրջ՝ մի շարք դիրքորոշումների սահմանմամբ, ինչպիսիք են, օրինակ, կարգավորման սկզբունքները, հնարավոր խաղաղության համաձայնագրի ժամկետները և այլն, ներառյալ որոշակի ժամանակահատվածով հնարավոր հրադադարը, եթե համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերվեն», - մանրամասնել է ՌԴ նախագահը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը զանգահարել է ամերիկացի առաջնորդին «Սիրիուս» կրթական կենտրոնից, ուր նա ժամանել էր մայիսի 19-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում