Սպորտ

«Կրասնոդար»-ը կարևոր հաղթանակ տոնեց Պրեմիեր լիգայի ավարտից մեկ տուր առաջ

1 րոպեի ընթերցում

«Կրասնոդար»-ը կարևոր հաղթանակ տոնեց Պրեմիեր լիգայի ավարտից մեկ տուր առաջ

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության նախավերջին տուրում «Կրասնոդար»-ը մրցեց «Օրենբուրգ»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Կրասնոդար»-ին հաջողվեց արտագնա խաղում առավելության հասնել 1:2 հաշվով: Ռուսական Պրեմիեր լիգայի ավարտից մեկ տուր առաջ «Կրասնոդար»-ն ունի 64 միավոր, իսկ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Զենիթ»-ը` 60 միավոր: 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի մեկնարկային կազմում էր, բայց փոխարինվեց հիմնական ժամանակի վերջին րոպեին:

Առաջնության վերջին տուրում «Կրասնոդար»-ի մրցակիցը Մոսկվայի «Դինամո»-ն է, իսկ «Զենիթ»-ը կխաղա «Ախմատ»-ի հետ: Երկու խաղերն էլ կկայանան մայիսի 24-ին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում