Միացյալ Նահանգներ

Միացյալ Նահանգներում մշակում են միջուկային մարտագլխիկներով հրթիռները կեղծ թիրախներից տարբերող արբանյակներ

1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգներում մշակում են միջուկային մարտագլխիկներով հրթիռները կեղծ թիրախներից տարբերող արբանյակներ

Պենտագոնն աշխատում է հրթիռային հարձակման մասին նախազգուշացնող համակարգի համար արբանյակների խմբի ստեղծման ուղղությամբ։ Այն ունակ է իրական միջուկային մարտագլխիկներով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները տարբերել կեղծ թիրախներից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է երկրի հակահրթիռային պաշտպանության գործակալության ղեկավար գեներալ-լեյտենանտ Հիթ Քոլինզը։

Տիեզերական այդ սարքերը պետք է դառնան «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի բաղկացուցիչ մասը, որի ստեղծումը նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք աշխատում ենք տիեզերական սարքերի նախատիպերի, մասնավորապես, տիեզերական տարբերակող սենսորի ստեղծման վրա, որպեսզի ապագայում բարելավենք բալիստիկ հրթիռներից պաշտպանությունը»,- ասել է Քոլինզը։

Միացյալ Նահանգներն ունի նոր սերնդի բալիստիկ հրթիռների արձակման տիեզերական վաղ նախազգուշացման համակարգ (SBIRS), սակայն այն չի կարող երաշխավորած տարբերակել մարտագլխիկները կեղծ թիրախներից։ Նոր համակարգը նպատակ ունի հայտնաբերել և չեզոքացնել իրական մարտագլխիկները։

Նման արբանյակների առաջին արձակումը նախատեսված է 2029 թվականին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում