«Բարսելոնա»-ն դարձել է Իսպանիայի չեմպիոն
1 րոպեի ընթերցում

Կատալոնական «Բարսելոնա»-ն դարձավ իսպանական «Լա լիգա»-ի 2024/25 մրցաշրջանի հաղթող:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Լա լիգա»-ի 36-րդ տուրում «Բարսելոնա»-ն մրցեց «Էսպանյոլ»-ի հետ և առավելության հասավ 2:0 հաշվով: «Կապտանռնագույնների» կազմում աչքի ընկան Լամին Յամալը ու Ֆերմին Լոպեսը:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության այս մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ «Բարսելոնա»-ն դարձավ երկրի չեմպիոն: