Աշխարհ

Կոպենհագենում 11 մարդ է տուժել մեքենայով վրաերթի հետևանքով

1 րոպեի ընթերցում

Կոպենհագենում 11 մարդ է տուժել մեքենայով վրաերթի հետևանքով

Դանիայի մայրաքաղաքի կենտրոնում առնվազն 11 մարդ վնասվածքներ է ստացել բազմության մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է տեղական TV-2 հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Իրավապահների տվյալներով՝ երեք մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Տուժածների թվում է նաև վարորդը, որին ոստիկանությունը կհարցաքննի ավելի ուշ, երբ նա բժշկական օգնություն ստանա և կարողանա ցուցմունք տալ։

Կոպենհագենի ոստիկանապետը Ritzau գործակալությանը հայտնել է, որ մեքենան սկզբում անցել է ճանապարհաշինարարական աշխատանքների հատվածով, ապա հարվածել է հեծանվորդին ու մխրճվել սրճարանի մոտ հավաքված բազմության մեջ: Դեպքի վայրում գտնվում է վնասված երկու ավտոմեքենա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տարեց վարորդը կորցնելով մեքենայի կառավարումը՝ ենթադրաբար ոչ միտումնավոր վրաերթի էր ենթարկել մարդկանց Կոպենհագենի կենտրոնում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում