Ակտիվիստ Արթուր Չախոյանն ազատ է արձակվել ձերբակալումից
1 րոպեի ընթերցում

Ակտիվիստ Արթուր Չախոյանն ազատ է արձակվել ձերբակալումից, սակայն կշարունակի հոսպիտալացված մնալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Չախոյանի փաստաբան Վահե Եփրիկյանի գրառման մեջ։
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ձերբակալվել է 6 անձ:
Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ապրիլի 30-ին ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ ծեծկռտուքին միացել ու Արթուր Չախոյանին հարվածներ է հասցրել նաև Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը։