Հայաստան

Աբովյան քաղաքում այրվել է ավտոմեքենա

1 րոպեի ընթերցում

Աբովյան քաղաքում այրվել է ավտոմեքենա

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 30-ին, ժամը 15:24-ին ահազանգ է ստացել, որ Աբովյան քաղաքի 98 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

«Պարզվել է, որ Արզնի գյուղի 4-րդ թաղամասի պահեստային տարածքներից մեկում այրվում է ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:38-ին, մարվել՝ 15:50-ին: Այրվել են «Daewoo» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածը և սրահը»,-ասված է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում