Իրան

Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ պատժամիջոցները բացասական ազդեցություն կունենան բանակցությունների գործընթացի վրա

2 րոպեի ընթերցում

Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ պատժամիջոցները բացասական ազդեցություն կունենան բանակցությունների գործընթացի վրա

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին դատապարտել է Վաշինգտոնի կողմից Թեհրանի նկատմամբ վերջին պատժամիջոցները, որոնք սահմանվել են, մինչ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններ են ընթանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Ըստ նախարարի՝ պատժամիջոցների սահմանումը բացասական ուղերձ է հղում և կասկածի տակ դնում Վաշինգտոնի լրջությունը բանակցությունների նկատմամբ։

«Եթե բանակցությունների ընթացքում հակառակ կողմերը ներքաշվում են սադրիչ գործողությունների մեջ, ապա դա կարող է կասկածի տակ դնել նրանց լրջությունը», - ասել է Արաղչին նախարարների կաբինետի նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում։

Նա նշել է, որ ԱՄՆ-ում տարբեր տեսակետներ կան բանակցությունների առումով։

«Մենք տեղյակ ենք ԱՄՆ-ում ներքին տարաձայնությունների և ակտիվ լոբբիստական ​​ջանքերի մասին: Մենք ուշադիր հետևում ենք այս բոլոր զարգացումներին և համապատասխան որոշումներ կկայացնենք», - ասել է նախարարը:

Նա հիշեցրել է, որ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մայիսի 3-ին Հռոմում՝ Օմանի միջնորդությամբ։ Մինչ այդ իրանական կողմը հանդիպում կունենա «եվրաեռյակի» երկրների հետ։

Ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի և Իրանի մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ՝ իրանական բալիստիկ հրթիռների համար վառելիքի բաղադրիչներ մատակարարելուն նպաստելու համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում