Սպորտ

«Նոա»-ն դուրս եկավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ

1 րոպեի ընթերցում

«Նոա»-ն դուրս եկավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության երկրորդ խաղում իրենց երկրորդ հանդիպումն անցկացրեցին «Վան»-ն ու «Նոա»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կիսաեզրափակիչ երկրորդ խաղը կայացավ Չարենցավանի քաղաքային մարզադաշտում: Թիմերի առաջին խաղում հաղթել էր «Նոա»-ն` 2:0 հաշվով:

Առաջին կեսում ոչ մեկին չհաջողվեց գրավել մեկմեկու դարպասը: Երկրորդ կեսի վերջնամասում «Վան»-ին հաջողվեց միայն մեկ գնդակ ուղարկել «Նոա»-ի դարպասը` սակայն երկու խաղերի ընդհանուր արդյունքում «Նոա»-ն դուրս է եկավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ կմրցի «Արարատ-Արմենիա»-ի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում