Իրավունք

ՆԳ նախարարության համար բռնությունների և խոշտանգումների բացառումը հանձառություն է. փոխնախարար Արմեն Մկրտչյան

2 րոպեի ընթերցում

ՆԳ նախարարության համար բռնությունների և խոշտանգումների բացառումը հանձառություն է. փոխնախարար Արմեն Մկրտչյան

ՆԳ նախարարության համար բռնությունների և խոշտանգումների բացառումը հանձառություն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մարդու իրավունքների ոտնահարումները Հայաստանի իրավապահ համակարգում» կլոր սեղան-քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: 

Պանելային քննարկմանը մասնակցում էին նաև Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Արմեն Մկրտչյանի խոսքով` ՆԳ նախարարությունը, որպես Ոստիկանության նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն իրականացնող և պատասխանատվություն կրող մարմին, հստակ քաղաքականություն է մշակում բռնության դեպքերի բացահայտման և բացառման ուղղությամբ: Այս համատեքստում Արմեն Մկրտչյանը ներկայացրել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը` ծառայողների կրթության ապահովում, վերապատրաստումներ, վերահսկողական գործիքակազմի ներդրում և այլն:

ՆԳ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև տեսաձայնագրառող սարքերի կիրառմանը, ինչը խնդրահարույց իրավիճակներում ոստիկան-քաղաքացի շփումը դարձնում է առավել թափանցիկ և կանխատեսելի ինչպես քաղաքացու, այնպես էլ ոստիկանի համար` երկուստեք ապահովելով հավասարազոր պայմաններ և ստեղծելով անհրաժեշտ ապացուցողական բազա:

Իրավապահ համակարգում խոշտանգումների և մարդու իրավունքների այլ խախտումներին են անդրադարձել նաև Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ ծավալելով ընդհանուր քննարկում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում