«Արարատ-Արմենիա»-ն հետխաղյա 11 մետրանոցների շնորհիվ դուրս եկավ գավաթի եզրափակիչ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակչի առաջին մասնակիցը «Արարատ-Արմենիա»-ն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Արարատ-Արմենիա»-ն ընդունել էր «Փյունիկ»-ին: Թիմերի առաջին խաղում հաղթել էր «Արարատ-Արմենիա»-ն` 2:0 հաշվով:
Պատասխան խաղի հիմնական ժամանակում «Փյունիկ»-ին հաջողվեց երկու գնդակ ուղարկել «Արարատ-Արմենիա»-ի դարպասը և խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ: Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չարձանագրվեց և որոշիչ դարձան հետխաղյա 11 մետրանոց հարվածները, որտեղ առավել դիպուկ էին «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստները:
«Արարատ-Արմենիա»-ն երկրորդ տարին անընդմեջ գավաթի խաղարկության եզրափակիչում է: