Աշխարհ

Պորտուգալիան պահանջել է անկախ աուդիտ էլեկտրականության զանգվածային անջատման պատճառով

1 րոպեի ընթերցում

Պորտուգալիան պահանջել է անկախ աուդիտ էլեկտրականության զանգվածային անջատման պատճառով

Պորտուգալիան պահանջել է ԵՄ էներգետիկ կարգավորիչների համագործակցության գործակալությանը անկախ աուդիտ անցկացնել զանգվածային հոսանքազրկման վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Պորտուգալիայի վարչապետ Լուիս Մոնտենեգրոն։

«Լիսաբոնը պահանջում է «ամբողջական հետաքննություն» ձախողման պատճառների վերաբերյալ և ակնկալում է հրատապ պատասխաններ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախօրեին Իսպանիայում և Պորտուգալիայում էլեկտրաէներգիայի և կապի խափանումներ են գրանցվել: Անջատումներ են նկատվել նաև Անդորրայում և Ֆրանսիայի որոշ մարզերում:

Մասնավորապես Պորտուգալիայում էլեկտրական հոսանքի անջատման պատճառով ամբողջ երկաթուղային տրանսպորտը ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը։ Դա ազդել է նաև հասարակական տրանսպորտի վրա այն քաղաքներում, որտեղ լուսացույցները խափանվել են: Սուպերմարկետներում հերթեր են գոյացել։ Անհրաժեշտ է եղել հազարավոր մարդկանց դուրս բերել արգելափակված վերելակներից։ Երկրի բոլոր ատոմակայաններում աշխատանքն ապահով կերպով կանգ է առել։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում