Իրան

Ուոլցն անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրան-ի միջև ընթացող բանակցություններին

1 րոպեի ընթերցում

Ուոլցն անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրան-ի միջև ընթացող բանակցություններին

ԱՄՆ-ն արդյունավետ բանակցություններ է վարում Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ, սակայն չի բացառում իրադարձությունների զարգացման բոլոր տարբերակները, որպեսզի Թեհրանը միջուկային զենք ձեռք չբերի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։

«Նախագահ Թրամփը հավատարիմ է իր դիրքորոշմանը և երաշխավորում է, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի: Այդ նպատակին հասնելու արդյունավետ դիվանագիտությունը հենց հիմա է ընթանում, բայց նախագահը հասկացրել է, որ Իրանի կողմից երբևէ նման ռումբ ձեռք բերելը կանխելու բոլոր տարբերակները մնում են սեղանին»,- հայտնել է Ուոլցը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում