Եվրոպա

Իսպանիայում, Պորտուգալիայում և Ֆրանսիայում էլեկտրամատակարարումը վերականգնվել է

2 րոպեի ընթերցում

People use their mobile phone's flashlights to walk in the dark during a nationwide power outage in downtown Madrid, Spain, April 28, 2025. REUTERS/Susana Vera
People use their mobile phone's flashlights to walk in the dark during a nationwide power outage in downtown Madrid, Spain, April 28, 2025. REUTERS/Susana Vera

Էլեկտրաէներգիայի մատակարարումն ապրիլի 29-ի առավոտվա դրությամբ վերականգնվել է գրեթե ամբողջ Իսպանիայում, Պորտուգալիայի մեծ մասում և Ֆրանսիայում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը, վկայակոչելով իսպանական Red Electrica օպերատորին, նշում է, որ գրեթե ամբողջ երկրում էլեկտրականությունը վերականգնվել է։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ քննիչները կվերլուծեն անջատումների բոլոր հնարավոր պատճառները, և հասարակայնությանը կոչ է արել չշահարկել այս թեման։ 

Ըստ պորտուգալական Lusa պարբերականի՝ E-Redes օպերատոր ընկերությունը հայտնել է, որ էլեկտրամատակարարման ծառայությունները վերականգնվել են։ Երկրի երկաթուղային հաղորդակցությունն աստիճանաբար վերսկսվում է։ 

Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրուն հայտնել է, որ երկրի բնակչության 80%-ին կրկին հասանելի է էլեկտրականությունը։

Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է Ֆրանսիայի այն շրջաններում, որտեղ նախորդ օրը տեղի է ունեցել անջատում։

Ապրիլի 28-ին էլեկտրամատակարարման մասշտաբային խափանումներ են տեղի ունեցել Իսպանիայի տարածքի զգալի մասում, ինչպես նաև Պորտուգալիայում և Ֆրանսիայի որոշ շրջաններում։

Էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրները խափանումներ են առաջացրել հասարակական տրանսպորտի, լուսացույցների, բանկոմատների, բջջային կապի և ինտերնետի աշխատանքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում