Ռուսաստան

Դատարանը Միխայիլ Խաչատուրյանին մեղավոր է ճանաչել դուստրերի նկատմամբ բռնության մեջ

2 րոպեի ընթերցում

Դատարանը Միխայիլ Խաչատուրյանին մեղավոր է ճանաչել դուստրերի նկատմամբ բռնության մեջ

Մոսկվայի Բուտիրսկի դատարանը 2018 թ. Մոսկվայում սպանված Միխայիլ Խաչատուրյանին մեղավոր է ճանաչել դուստրերի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին դատարանի դահլիճից հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Նշվում է, որ դատարանը Խաչատուրյանին մեղավոր է ճանաչել և կարճել է նրա մահվան հետ կապված քրեական գործը։ 

Ավելի վաղ դատախազը խնդրել էր Խաչատուրյանի մեղավորությունն ապացուցված ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով։

Քույրերի գործն առայժմ փակված չէ, սակայն դատարանի որոշումը, որով հաստատվում է նրանց հոր մեղքը բռնության մեջ, կդառնա նրանց անմեղության ապացույցներից մեկը։ Պաշտպանող կողմը հույս ունի, որ այն նույնպես կկարճվի։ 

Խաչատուրյանին դատապարտել են անչափահասների նկատմամբ բռնի սեքսուալ բնույթի երկու էպիզոդների, մի քանի անձանց դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև պոռնոգրաֆիկ նյութեր պատրաստելու և դրանք համացանցում տարածելու համար։ 

Աղմկահարույց սպանությունը կատարվել է 2018 թվականի հուլիսի 27-ին Մոսկվայում. հետաքննության տվյալներով՝ երեք քույրերն իրենց բնակարանում սպանել են իրենց հորը։ Ձերբակալվածներին տեղափոխել են քննչական մեկուսարան, այնուհետև խափանման միջոցը մեղմացվել է՝ սահմանափակելով նրանց որոշ գործողություններ, հետագայում քույրերին ազատել էին նաև էլեկտրոնային թևնոցներից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում