Սպորտ

«Նոա»-ն նվազագույն հաշվով հաղթեց հետնապահ «Գանձասար»-ին

1 րոպեի ընթերցում

«Նոա»-ն նվազագույն հաշվով հաղթեց հետնապահ «Գանձասար»-ին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրի շրջանակներում «Նոա»-ն մրցեց հետնապահ «Գանձասար»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Նոա»-ն կարողացավ մեկ գնդակ ուղարկել մրցակցի դարպասը` այն էլ 11 մետրանոց հարվածի շնորհիվ: Այն անվրեպ իրացրեց Գոռ Մանվելյանը:

Այս հաղթանակից հետո էլ «Նոա»-ն շարունակում է գլխավորել Հայաստանի պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը և ունի  64 միավոր: 51 միավորով երկրորդ տեղում «Արարատ-Արմենիա»-ն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում