Մշակույթ

Միխայիլ Բոյարսկին բեմում սայթաքելու հետևանքով գտնվում է հիվանդանոցում

1 րոպեի ընթերցում

Միխայիլ Բոյարսկին բեմում սայթաքելու հետևանքով գտնվում է հիվանդանոցում

Հայտնի դերասան Միխայիլ Բոյարսկին, որը վնասվածք է ստացել բեմում սայթաքելու հետևանքով, իրեն լավ է զգում և շուտով կարող է վերադառնալ աշխատանքի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ արտիստը լուրջ վնասվածք չի ստացել, նրա մոտ կողոսկրերի կոտրվածքի կասկածը չի հաստատվել: 

«Բոյարսկին առայժմ հիվանդանոցում է։ Ինքնազգացողությունը նորմալ է, պարզապես հանգստի կարիք ունի։ Հուսով ենք՝ շուտով կապաքինվի և կվերադառնա աշխատանքի», - ռուսական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Լենսովետի անվան թատրոնից։ 

Աղբյուրը արտիստի դուրսգրման կոնկրետ ժամկետ չի նշել։

Ռուսական ԶԼՄ–ները գրել էին, որ Միխայիլ Բոյարսկին Սանկտ Պետերբուրգում ներկայացման ժամանակ ընկնելու հետևանքով վնասվածքեր է ստացել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում