Սպորտ

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Մնացական Աբրահամյանը 0 ստացավ ԵԱ-ում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Մնացական Աբրահամյանը 0 ստացավ ԵԱ-ում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Մնացական Աբրահամյանն իր առաջին Եվրոպայի առաջնությունում երկամարտի արդյունք չունեցավ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 89 կգ քաշային ծանրորդների պայքարում Մնացական Աբրահամյանը զրո ստացավ թե պոկում, թե հրում վարժություններում:

Մինչ այս Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել էր Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Տղամարդկանց պայքարում արծաթե մեդալ էին նվաճել Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, իսկ Գառնիկ Չոլակյանը` բրոնզե մեդալ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում