Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն ավելի քան 20 հարված է հասցրել Եմենին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ավելի քան 20 հարված է հասցրել Եմենին

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային և մի քանի նահանգների, որոնց հետևանքով կան զոհեր և վիրավորներ. նրանց թիվը չի հստակեցվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

14 հարձակումներով թիրախավորվել է մայրաքաղաք Սանայի ալ-Սաբային նահանգի ալ-Հաֆա շրջանը: Al Hadath հեռուստաընկերության տեղեկություններով՝ ալ-Հաֆա շրջանում հիմնական թիրախներից մեկը հութիների ուսումնական ճամբարն էր։ 

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն երեք ավիահարված է հասցրել Սանայի նահանգի Նիմ, Մանախա և Բանի Հաշիշ շրջաններին: Բացի այդ, մի շարք ավիահարվածներ են հասցվել ալ-Սաուրա, ալ-Հոդեյդա, ալ-Ջաուֆ շրջաններում հութիների տեղակայման վայրերին: 

ԱՄՆ-ն մարտի 15-ից ի վեր շարունակում է հարձակումներ իրականացնել Եմենի վրա՝ նպատակ ունենալով վերացնել հութիների կողմից Կարմիր ծովում Իսրայելի կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա դրված շրջափակումը։ 

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բռնկված ռազմական գործողություններից հետո հութիները սկսել են տասնյակ հարձակումներ իրականացնել Կարմիր ծովում և Արաբական ծովում իսրայելական կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա՝ Եմենում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից կիրառելով հրթիռներ և անօդաչու սարքեր՝ հայտարարելով, որ այդ կերպ իրենց աջակցությունն են հայտնում Պաղեստինին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում