Ռուսաստան

Հորդառատ անձրևները կաթվածահար են արել Մախաչկալայի երթևեկությունը

1 րոպեի ընթերցում

Հորդառատ անձրևները կաթվածահար են արել Մախաչկալայի երթևեկությունը

ՌԴ Դաղստանի Հանրապետության մայրաքաղաք Մախաչկալայում հորդառատ անձրևները հեղեղել են քաղաքային ճանապարհները, ինչի պատճառով երթևեկությունը կաթվածահար է եղել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է 112 Telegram ալիքը։

«Այժմ փողոցներն ավելի շատ են նմանվել փոթորկալից գետերի՝ տանելով իրենց ճանապարհին ընկած ամեն ինչ։ Մեքենաներն անօգնական նավարկում են, մարդիկ լողում են՝ կառչելով այն ամենից, ինչը կարող է իրենց պահել մակերևույթին, իսկ աստիճանները դարձել են ջրվեժներ.... Թվում է, թե Մախաչկալան այսօր այն վայրն է, որտեղ ավելի լավ է աշխարհին նայել պատուհանից», - նշված է հաղորդագրության մեջ։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ քամին կուժգնանա մինչև 3 մ/վրկ, իսկ խոնավությունն արդեն հասել է 90%-ի։ 

Ակնկալվում է, որ անձրևները կմեղմանան միայն ապրիլի 16-ի երեկոյան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում