Իրան

Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ն չէր կարող հետ պահել Իրանին միջուկային զենքի ստեղծումից

2 րոպեի ընթերցում

Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ն չէր կարող հետ պահել Իրանին միջուկային զենքի ստեղծումից

Ամերիկայի Միացյալ Նահանգները չէր կարող Իրանին հետ պահել միջուկային զենք ստեղծելուց, եթե Թեհրանն իսկապես ցանկանար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ այն բանից հետո, երբ իրանական կողմը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը։

«Իրանի միջուկային զենքի վերաբերյալ նրանք ասում են. «Մենք թույլ չենք տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել»: Նույնիսկ եթե մենք ուզենայինք միջուկային զենք ստեղծել, ԱՄՆ-ն չէր կարողանա կանգնեցնել մեզ: Այն փաստը, որ մենք միջուկային զենք չունենք և չենք ձգտում այն ​​ունենալ, բացատրվում է նրանով, որ ինքներս չենք ուզում ունենալ՝ տարբեր պատճառներով»,-Խամենեիի խոսքն է մեջբերել իրանական Tasnim գործակալությունը։

Ավելի վաղ՝ իրանական SNN գործակալությունը հաղորդել էր, որ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական ​​խորհրդական Անվար Գարգաշը պաշտոնական այցով Թեհրանում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիին և նրան փոխանցել Թրամփի ուղերձը։

Անցած ուրբաթ Թրամփը ասել է, որ նամակ է ուղարկել Խամենեիին՝ նշելով, որ նախապատվություն է տալիս Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ գործարքին: Այնուհետև ԱՄՆ նախագահը նշել է, որ Վաշինգտոնը դիտարկում է իրանական միջուկային խնդրի լուծման երկու հնարավոր ճանապարհ՝ ռազմական կամ դիվանագիտական՝ ընդգծելով, որ նախընտրում է բանակցությունները։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում