Թրամփը հայտարարել է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հաջող բանակցությունների մասին
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայում հակամարտող կողմերի հետ բանակցություններ սկսելու համար իր ձեռնարկած միջոցները հակադրել է Ջո Բայդենի՝ որպես պետության ղեկավարի գործողություններին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ Բայդենի վարչակազմը ոչ մի ջանք չի գործադրել իրավիճակը կարգավորելու համար, մինչդեռ ինքը՝ Թրամփը, հաջող բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնելու համար։
Նա հավելել է, որ առանց Վաշինգտոնի մասնակցության Զելենսկին երբեք չի կարողանա խաղաղության համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ։