Մերձավոր Արևելք

Իսրայելն արձագանքել է պատանդներին ազատ արձակելու ՀԱՄԱՍ-ի որոշմանը

2 րոպեի ընթերցում

Israeli Ofer Kalderon who has been held hostage by Hamas in Gaza since October 7, 2023, waves before being handed over to the Red Cross by Hamas fighters in Khan Younis, southern Gaza Strip, Saturday Feb. 1, 2025. Photo/Abdel Kareem)
Israeli Ofer Kalderon who has been held hostage by Hamas in Gaza since October 7, 2023, waves before being handed over to the Red Cross by Hamas fighters in Khan Younis, southern Gaza Strip, Saturday Feb. 1, 2025. Photo/Abdel Kareem)

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից վեց պատանդների ազատ արձակելու որոշումը կայացվել է Իսրայելի և ԱՄՆ-ի ճնշման ներքո և չի նախաձեռնվել շարժման անդամների կողմից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը:

«Բանակցություններում ներգրավված ենթադրյալ աղբյուրների պնդումներն այն մասին, որ ՀԱՄԱՍ-ն է ազդել պատանդների թվի ավելացման վրա, որոնց շարժումը պետք է ազատի, անհեթեթ են և ՀԱՄԱՍ-ի քարոզչության մաս են կազմում»,- ասվում է զեկույցում:

Իսրայելի վարչապետի գրասենյակը պարզաբանում է, որ մոտ երկու շաբաթ առաջ Նեթանյահուն հրաման է տվել հասնել մնացած կենդանի պատանդների ազատմանը մեկ փոխանակման, ոչ թե երկուսի միջոցով։ Ենթադրվում է, որ նրանք նպատակին հասել են Իսրայելի վարչապետի ջանքերի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջնագրի շնորհիվ։

Զեկույցում նշվում է նաև, որ ՀԱՄԱՍ-ն է ի սկզբանե ծրագրել խախտել համաձայնագրի պայմանները և դադարեցնել իսրայելցի պատանդների ազատ արձակումը։

Փետրվարի 19-ից Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը իրականացնում են Գազայում հրադադարի և պաղեստինցի բանտարկյալների դիմաց պատանդների ազատ արձակման երկրորդ գործարքը։ Արդեն տեղի է ունեցել պատանդների փոխանակում բանտարկյալների հետ։ Իսրայելի պաշտոնյաների տվյալներով՝ Գազայում մնում է 73 պատանդ, այդ թվում՝ մահացած ճանաչվածները։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում