Եվրոպա

Գերմանիայի ԱԳ նախարարը խոսել է Ուկրաինային հատկացվելիք ԵՄ-ի օգնության նոր փաթեթի մասին

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի ԱԳ նախարարը խոսել է Ուկրաինային հատկացվելիք ԵՄ-ի օգնության նոր փաթեթի մասին

Ուկրաինան կկարողանա խաղաղության շուրջ բանակցություններ վարել միայն ուժի դիրքերից, ասել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բարբոքը՝ հավելելով, որ ԵՄ-ն Կիևին բազմամիլիարդանոց օգնության նոր փաթեթ է պատրաստում, որը կներառի հրետանի, հակաօդային պաշտպանություն և անօդաչու սարքեր։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք Ուկրաինային ավելի ամրապնդելու համար՝ թե՛ իր, թե՛ Եվրոպայի համար, միայն ուժի դիրքերից։ Մենք՝ եվրոպացիներս, առաջարկում ենք մեր սեփական նախաձեռնությունները և օգտագործում ենք մեր սկզբունքները»,- ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը։

Նա հավելել է, որ եվրոպացիները կշարունակեն ուժեղացնել Ուկրաինային ռազմական աջակցությունը։

«Ուկրաինային աջակցելու համար մենք պետք է համապատասխան բյուջետային որոշումներ կայացնենք՝ անկախ նրանից, թե մենք դա ուզում ենք, թե ոչ», - նշել է նախարարը։

Նա հավելել է, որ Եվրոպայում ոչ ոք չպետք է թույլ տա նույնիսկ կասկածի ստվեր, որ հնարավոր ամեն ինչ կարվի երեխաների խաղաղության, անվտանգության և ապագայի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում