Հայաստան

Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել գետից

1 րոպեի ընթերցում

Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել գետից

Փետրվարի 19-ին, ժամը 09։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ  է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից և հայտնվել է գետում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ ջրասուզակով և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փրկարար ծառայությունից, ժամը 15։44-ին փրկարարները հայտնաբերել են Ռ․ Ք․-ի (ծնված 1984 թ․) դին և դուրս բերել գետից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում