Հայաստան

Կարուսելների և արտադրական վտանգավոր այլ օբյեկտների անվտանգությունը ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում են

2 րոպեի ընթերցում

Կարուսելների և արտադրական վտանգավոր այլ օբյեկտների անվտանգությունը ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում են

Կարուսելների և արտադրական վտանգավոր այլ օբյեկտների տեխնիկական անվտանգության պատշաճ ապահովման նպատակով ՆԳ նախարարության նախաձեռնությամբ իրազեկման և վերահսկման մակարդակում իրականացվում են գործուն քայլեր` պատասխանատու բոլոր մարմինների ու կազմակերպությունների համագործակցությամբ։

«Կարևորելով արտադրական վտանգավոր օբյեկտների՝ մասնավորապես կարուսելների անվտանգ շահագործումը մարդկանց կյանքի և առողջության ապահովման տեսանկյունից, ՆԳ նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում։ Պատասխանատու գերատեսչությունները մասնակիցներին իրազեկել են կանխարգելիչ միջոցառումների մասին՝ հորդորելով նախապես անցկացնել փորձաքննություն և ստանալ փորձագիտական եզրակացություն, ինչը թույլ կտա հետագայում անխոչընդոտ շահագործել կարուսելներն ու խուսափել կիրառվող խիստ վարչարարությունից։

Մասնակիցները պատրաստակամություն են հայտնել նմանատիպ հանդիպումները դարձնել շարունակական՝ ոլորտում առկա խնդիրները լուծելու և թերությունները վերացնելու նպատակով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

Նախարարությունից նաև հայտնում են, որ պատասխանատու այլ մարմինների հետ շարունակվելու է աշխատանքը` հնարավոր բոլոր ռիսկերն ու վտանգները կանխելու ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում