Միացյալ Նահանգներ

ԱՄՆ նախագահի բանագնաց Քելոգը ժամանել է Կիև՝ «լսելու» Ուկրաինայի մտահոգությունները

2 րոպեի ընթերցում

Keith Kellogg, AFPI Co-Chair of the Center for American Security, speaks during a Senate Armed Services Committee full committee hearing on the conflict in Ukraine, Tuesday, Feb. 28, 2023, on Capitol Hill in Washington. (AP Photo/Mariam Zuhaib)
Keith Kellogg, AFPI Co-Chair of the Center for American Security, speaks during a Senate Armed Services Committee full committee hearing on the conflict in Ukraine, Tuesday, Feb. 28, 2023, on Capitol Hill in Washington. (AP Photo/Mariam Zuhaib)

Ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ տալու Վաշինգտոնի ջանքերի շրջանակներում Ուկրաինայի և Ռուսաստանի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը փետրվարի 19-ին ժամանել է Կիև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Kyiv Independent-ը։

Ժամանելուց հետո ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ իր առաքելությունը հիմնականում կայանում է Ուկրաինայի մտահոգությունները «լսելու» և իր բացահայտումները Սպիտակ տանը փոխանցելու մեջ:

«Մենք հասկանում ենք անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունը: Մենք հասկանում ենք այս ազգի ինքնիշխանության կարևորությունը»,- ասել է Քելոգը:

Նա նաև հավելել է, որ իր այցը «պոտենցիալ լավ բանակցություններ ունենալու հնարավորություն է»։ 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջարկել էր, որ Քելոգի եռօրյա այցը ներառի առաջնագծի ստուգում, սակայն դա պաշտոնապես չի հաստատվել բանագնացի կողմից:

Նախատեսվում է, որ այցի ընթացքում Քելոգը հանդիպումներ կունենա նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիի հետ։

Քելոգը Կիև է այցելել անմիջապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները Սաուդյան Արաբիայում ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցություններ են վարել՝ առանց Ուկրաինայի մասնակցության: 

Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան չի ընդունի իր թիկունքում իրականացվող բանակցությունների արդյունքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում