Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն դեմ չէ Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների տեղակայմանը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն դեմ չէ Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների տեղակայմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի առարկում Ուկրաինայում եվրոպական երկրներից խաղաղապահների տեղակայմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Ֆլորիդայում լրագրողների հետ զրույցում:

«Եթե նրանք ցանկանան դա անել, ապա հիանալի է», - ասել է Թրամփը։

Նա հիշեցրել է, որ Փարիզն ու Լոնդոնը չեն բացառել ռուս-ուկրաինական հակամարտության ավարտից հետո խաղաղապահներ ուղարկելը։

Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ամերիկյան խաղաղապահ զորակազմ ուղարկելու իմաստ չի տեսնում, «քանի որ մենք հեռու ենք»։

«Բայց եթե Եվրոպան ցանկանում է մասնակցել դրան, ապա ես առարկություններ չունեմ», - եզրափակել է Թրամփը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում