Հայաստան

Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան գրքեր է նվիրել Մեծավանի թիվ 1 դպրոցին

1 րոպեի ընթերցում

Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան գրքեր է նվիրել Մեծավանի թիվ 1 դպրոցին

Փետրվարի 19-ը՝ մեծանուն հայ գրող և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, ավանդաբար նշվում է որպես գիրք նվիրելու օր՝ ընդգծելով գրքի և ընթերցանության դերը մեր կյանքում։ 

Այս առիթով Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան, որի համար սոցիալական պատասխանատվությունն իր գործունեության անբաժանելի մասն է, նվիրաբերել է գրքերի հավաքածու Տաշիր համայնքի Մեծավանի թիվ 1 դպրոցին։ Նվիրատվության բազմաժանր փաթեթում ներառված են հայ պատմավեպեր, ստեղծագործություններ «Բաբելոնյան գրադարան» մատենաշարից և այլ գրական գործեր։

Հարկ է նշել, որ ասոցիացիայի՝ հանրօգուտ նախաձեռնություններին հավատարիմ մնալու մասին է վկայում նաև այն, որ 2024թ․ սեպտեմբերի 30-ին Թարգմանության միջազգային օրը նշվել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում՝ նպաստելով մշակութային հաստատության պահպանմանն ու զարգացմանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում