Մահացել է Sputnik Արմենիայի լրագրող Ռուբեն Գյուլմիսարյանը
1 րոպեի ընթերցում

61 տարեկանում մահացել է Sputnik Արմենիայի լրագրող, սյունակագիր, թողարկող-խմբագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Sputnik Արմենիա գործակալությունը։
«Խորը կսկիծով հայտնում ենք, որ 61 տարեկանում մահացել է Sputnik Արմենիայի լրագրող, սյունակագիր, թողարկող-խմբագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։
Մեր գործընկերն ու լավ ընկերը իսկապես յուրահատուկ, նուրբ հումորի և ինտելեկտի զգացում ունեցող մարդ էր։ Sputnik Արմենիայի կոլեկտիվն իր խորին ցավակցություն է հայտնում Գյուլմիսարյանի բոլոր հարազատներին և մտերիմներին...
Հանգչիր խաղաղությամբ, Ռուբեն…»-,նշել են գործակալությունից։
«Արմենպրես»-ի խմբագրակազմը իր ցավակցությունն է հայտնում Գյուլմիսարյանի ընտանիքի անդամներին և հարազատներին: