Հատիս լեռան լանջին արգելափակված մեքենաները դուրս են բերվել անվտանգ տարածք
1 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 18֊ին ժամը 20։57֊ին ահազանգ է ստացվել, որ Հատիս լեռան լանջին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, փրկարարներն ու պարեկային ծառայության աշխատակիցներն արգելափակումից դուրս են բերել երկու վարորդներին և չորս ուղևորներին, այնուհետև ուղեկցել անվտանգ տարածք: