Իրան

Արաղչին հայտարարել է «եվրոպական եռյակի» հետ բանակցությունները շարունակելու Իրանի պատրաստակամության մասին

2 րոպեի ընթերցում

Արաղչին հայտարարել է «եվրոպական եռյակի» հետ բանակցությունները շարունակելու Իրանի պատրաստակամության մասին

Իրանը պատրաստակամ է շարունակել բանակցությունները եվրոպական եռյակի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) հետ, սակայն չի ընդունում սպառնալիքների ու ճնշումների լեզուն։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Մասկատում Հնդկական օվկիանոսի 8-րդ համաժողովի շրջանակներում Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով Շվեյցարիայի հատուկ ներկայացուցիչ Վոլֆգանգ Ամադեուս Բրյուլհարթի հետ հանդիպման ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։

Իրանի արտգործնախարարը նաև վստահություն է հայտնել, որ երկրի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողվելու է։

Հանդիպման ընթացքում Իրանի ԱԳ նախարարը, մատնանշելով երկու երկրների երկկողմ և բազմակողմ հարաբերությունների երկար ու դրական պատմությունը, ընդգծել է Շվեյցարիայի կառուցողական դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում։ Ողջունելով Թեհրանում երկու երկրների առաջիկա քաղաքական խորհրդակցությունները՝ Արաղչին ընդգծել է երկխոսության շարունակման և երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Իր հերթին Շվեյցարիայի հատուկ ներկայացուցիչը, հանդիպմանը զեկույց ներկայացնելով գլոբալ խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված իր երկրի ջանքերի մասին, մասնավորապես շեշտել է Իրանի կարևոր և նշանակալի դերը տարածաշրջանում։ Նա ընդգծել է երկկողմ և տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ Իրանի հետ բանակցությունների շարունակման կարևորությունը և պատրաստակամություն հայտնել շարունակելու երկկողմ խորհրդակցություններն ու երկխոսությունները, այդ թվում՝ Թեհրանում երկու երկրների միջև խորհրդակցությունների առաջիկա փուլի ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում