Հայաստան

Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական ֆինանսավորման մրցույթների նոր կարգ է հաստատվում

2 րոպեի ընթերցում

Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական ֆինանսավորման մրցույթների նոր կարգ է հաստատվում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» նախարարի հրամանի նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կարգավորումների ընդունումը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի լիարժեք կիրարկման անհրաժեշտությամբ։ Դրանք ուղղված են ազգային կինոարտադրության զարգացմանը, պետական ֆինանսավորման տրամադրման մեխանիզմների հստակեցմանը, ոլորտի մրցունակության բարձրացմանը և միջազգային համագործակցության խթանմանը։

Ըստ նախագծի՝ մշակվում է կինոնախագծերի ֆինանսավորման նոր կարգ, որը կներառի մրցույթի հստակ չափորոշիչներ, կստեղծվի պետական աջակցությամբ ֆիլմարտադրության մրցութային նոր համակարգ՝ ապահովելով թափանցիկություն և արդյունավետություն, կինոնախագծերի ֆինանսավորումը կիրականացվի փուլային մրցույթների միջոցով՝ հաշվի առնելով ֆիլմերի տեսակը (խաղարկային, վավերագրական, անիմացիոն) և բյուջետային չափորոշիչները, նախատեսվում է նաև աջակցություն տրամադրել սկսնակ կինոռեժիսորներին, այդ թվում՝ դեբյուտային ֆիլմերի արտադրությանը։

Նախագծի ընդունմամբ կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ կինոարտադրողների համար՝ պետական ֆինանսավորման հասանելիությունն ու արդյունավետությունը բարձրացնելու միջոցով։ Մրցութային մեխանիզմների բարելավումը թույլ կտա խթանել հայաստանյան ֆիլմերի միջազգային մրցունակությունը՝ աջակցելով ազգային կինեմատոգրաֆիայի զարգացմանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում