Հայաստան

Նախորդ տարի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարան է հանձնվել 436 քրեական վարույթ

3 րոպեի ընթերցում

Նախորդ տարի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարան է հանձնվել 436 քրեական վարույթ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ ամփոփվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Գուրգեն Մադոյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները, վարչական շրջանի դատախազության դատախազները, այլք:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Գուրգեն Մադոյանը ներկայացրել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթներին: 

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի խոսքով՝ 2024 թվականի ընթացքում դատախազների կողմից իրավասու դատարան է հանձնվել 436 քրեական վարույթ՝ 498 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 227 քրեական վարույթ՝ 259 անձի վերաբերյալ): Առաջին ատյանի դատարաններում ավարտված 201 գործերով՝ 205 անձի վերաբերյալ, կայացվել են մեղադրական դատավճիռներ: 

Գուրգեն Մադոյանը տեղեկացրել է, որ 2024 թվականին, պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրություններ են իրականացվել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների զբոսայգիների, պուրակների և այգիների հողատարածքների սահմաններում գտնվող հողամասերի, նախկինում գործած թիվ 308 մանկապարտեզի իրացման, ինչպես նաև համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքերը վարձակալությամբ տրամադրելու ոլորտներում: Ուսումնասիրությունների արդյունքում՝ նախաձեռնվել են քրեական վարույթներ, Վարչական դատարան է ներկայացվել 6 հայցադիմում:

Հանրապետության գլխավոր դատախազը, ի թիվս այլնի, դատախազներին հանձնարարել է 2025 թվականին ևս ուշադրության կենտրոնում պահել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտը, իրավապահ կառույցների հետ համագործակցությամբ ակտիվացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների դեմ պայքարի աշխատանքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում