Միացյալ Նահանգներ

ԱՄՆ պետքարտուղարը երկարատև գործընթաց է համարել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունների մեկնարկը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարը երկարատև գործընթաց է համարել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունների մեկնարկը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել  է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղ բանակցությունների մեկնարկից առաջ երկար ճանապարհ կա անցնելու։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մարկո Ռուբիոն ասել է CBS News-ին տված հարցազրույցում։

«Մենք պատրաստ ենք այս հարցում հետևել նախագահի օրինակին և սկսել ուղիներ որոնել, եթե այդ հնարավորությունները հայտնվեն՝ սկսելու խաղաղության հասնելու գործընթացը», - ասել է Ռուբիոն։

Փետրվարի 17-ին Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը հաստատել է, որ Ռուբիոն, Թրամփի վարչակազմի երկու այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, Սաուդյան Արաբիայում կհանդիպի ռուսական պատվիրակության հետ:

Ռուբիոյին միացել են Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլզը և Սթիվ Ուիթկոֆը՝ Մերձավոր Արևելքում Թրամփի հատուկ ներկայացուցիչը: 

Պետքարտուղարի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է իր շահագրգռվածությունը խաղաղության հարցում Թրամփի հետ իր հեռախոսազրույցի ժամանակ։

«Խաղաղության հասնելու գործընթացը մեկ հանդիպման խնդիր չէ. Այս պատերազմն արդեն որոշ ժամանակ է՝ շարունակվում է։ Դժվար է, բարդ, արյունոտ էր, թանկ էր: Այնպես որ, հեշտ չի լինի դադարեցնել նման հակամարտությունը, և կան նաև այլ կողմեր, որոնք ունեն իրենց կարծիքն այս հարցում»,-ասել է պետքարտուղարը՝ հավելելով, որ եթե իրական բանակցություններ սկսվեն, Ուկրաինան, ինչպես նաև եվրոպական երկրները պետք է մասնակցեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում