Աշխարհ

Ղազախստանը նավթի փորձնական մատակարարումներ կիրականացնի դեպի Հունգարիա

1 րոպեի ընթերցում

Ղազախստանը նավթի փորձնական մատակարարումներ կիրականացնի դեպի Հունգարիա

Ղազախստանից Հունգարիա նավթի փորձնական մատակարարումները «Դրուժբա» խողովակաշարով կիրականացվեն 2025-ին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է երկրի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայության՝ փետրվարի 17-ին տարածած հաղորդագրության մեջ։

«Քննարկվել են «Դրուժբա» խողովակաշարով ղազախական նավթի՝ Հունգարիա մատակարարման հարցերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2025 թվականի ընթացքում փորձնական մատակարարումների վերաբերյալ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ Աստանայում կայացել է Ղազախստանի էներգետիկայի նախարար Ալմասադամ Սատկալիևի և Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հանդիպումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում