Լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովն ավարտեց ելույթներն աշխարհի առաջնությունում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի լեռնադահուկասպորտի հավաքականի անդամ Գլեբ Մոսեսովն ավարտեց ելույթներն աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող լեռնադահուկային սպորտի մեծահասակների աշխարհի առաջնության ոլորավայրէջք մրցաձևի որակավորման փուլում 57 երկրի 138 մարզիկի շարքում ՀՀ հավաքականի առաջատարը, զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը, հաղթահարեց որակավորման փուլը:
Ոլորավայրէջք մրցաձևի եզրափակիչ փուլում 57 երկրի 100 լավագույն մարզիկների շարքում ՀՀ հավաքականի առաջատար Գլեբ Մոսեսովը գրավեց 34-րդ հորիզոնականը: