Մերձավոր Արևելք

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածը հանձնել Պաղեստինի ազգային վարչակազմին

1 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածը հանձնել Պաղեստինի ազգային վարչակազմին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ իրենք պատրաստ են Գազայի հատվածը հանձնել Պաղեստինի ազգային վարչակազմին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Sky News Arabia հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրների։

ՀԱՄԱՍ-ը Կահիրեում կայացած բանակցությունների ժամանակ Եգիպտոսի ճնշման ներքո ընդունված իր որոշման մասին հայտարարել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության ղեկավարությանն ուղղված նամակում, նշում է հեռուստաալիքը։

Միևնույն ժամանակ, ըստ հրապարակման, ՀԱՄԱՍ-ում պահանջներ են ներկայացրել՝ իրենց ցանկացած պետական ​​ծառայող պետք է ընդգրկվի նոր վարչակազմում, և նրանց կերաշխավորվի կենսաթոշակների վճարում։

Իր հերթին Իսրայելի վարչապետ Իսրայել Կացն ամերիկյան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ հրեական պետությունը չի համաձայնի պաղեստինյան պետության ստեղծման, քանի որ դա սպառնալիքի տակ կդնի իր սեփական գոյությունը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում