Մահացել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը
1 րոպեի ընթերցում

Այսօր առավոտյան մահացել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ավետիք Իշխանյանի «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառմամբ հայտնել են նրա հարազատները՝ հավելելով, որ տևական և անբուժելի հիվանդությունից տառապանքները չերկարաձգելու համար Իշխանյանը հրաժարվել էր արհեստական սնուցումից: