Քաղաքականություն

ԱՄՆ-ն և Ռուսաստանը մտադիր են պահպանել երկխոսությունը հարաբերություններում կուտակված խնդիրների լուծման համար

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Ռուսաստանը մտադիր են պահպանել երկխոսությունը հարաբերություններում կուտակված խնդիրների լուծման համար

ԱՄՆ-ն և Ռուսաստանը պայմանավորվել են պահպանել հաղորդակցությունը հարաբերություններում կուտակված խնդիրները լուծելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես նշված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ փետրվարի 15-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև։

Հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հեռախոսազրույցից հետո արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են պահպանել հաղորդակցության ուղիները ռուս-ամերիկյան հարաբերություններում կուտակված խնդիրները լուծելու համար: 

Կողմերը հայտնել են իրենց տրամադրվածության մասին՝ համագործակցելու արդի միջազգային հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայում, Պաղեստինում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում ու  տարածաշրջանային այլ ոլորտներում իրավիճակի կարգավորման շուրջ:

Լավրովը և Ռուբիոն հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ համատեղ աշխատելու՝ փոխադարձաբար հարգալից միջպետական ​​երկխոսությունը վերականգնելու ուղղությամբ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում